Հնագիտական նախագծին մասնակցող իսրայելցի երեխաները միջերկրածովյան առափնյա հատվածում հայտնաբերել են 2 տուն, որոնցում կես դար առաջ ձկնորսներ են ապրել, փոխանցում է Planet-today–ը։
Իսրայելի հնությունների վարչության հնագետները հայտնել են, որ շինությունները հայտնաբերվել են Աշքելոնում քաղաքի հյուսիսային մասում ընթացող պեղումների ժամանակ։ Այդ վայրում պլանավորվում է բնակելի թաղամաս կառուցել։
«Երկու շենք մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Կարծես թե դրանք ձկնորսների տներ են եղել։ Երկրորդը ծառայել է որպես դիտակետ կամ փարոս։ Այդ տները կառուցվել են Օսմանյան կայսրության օրոք»,– ասել է պեղումների հեղինակ Ֆեդերիկո Կոբրինը։
Աշտարակ–դիտակետը կառուցվել է բլրի վրա, նրա վրայից բացվում է տեսարան դեպի Միջերկրական ծովը։
Մյուս տանը հայտնաբերվել են մեծաքանակ արտեֆակտներ՝ մետաղական կեռիկներ, տասնյակ արճճե սուզագնդիկներ, մեծ բրոնզե զանգ եւ անգամ քարե խարիսխ։ Շենքերի մուտքը եղել է հյուսիսային կողմից, որպեսզի տները պաշտպանված լինեն քամիներից եւ փոթորիկներից։





























