ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը սեպտեմբերի 20-ին, Հայաստանի անունից ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։

Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել եւ ելույթ էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։