«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) դստերը՝ Զարուհի Հակոբյանին, աշխատանքից ազատվել են: Ավելին, Հակոբյաններին թույլ չեն տալիս շինարարություն սկսել իրենց իսկ սեփականաշորհած հողամասում:
«Ութ օր բացակայել եմ աշխատանքից, այդ մասին ասել էի իմ տնօրենին բանավոր: Սեպտեմբերի յոթին տնօրենս զանգեց ու ասաց` վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի որոշմամբ աշխատանքից ազատված եմ: Բացի դրանից, մենք վերաբնակեցվել ենք Բերձորում, տարիներ առաջ էծ հողատարածք ենք սեփականաշնորհել: Հիմա մեզ այնտեղ չեն թողնում որեւէ բան անել, ասում են` ձերը չի, իսկ մենք վթարային շենքում ենք ապրում: Փաստորեն, մեզ ոչ բնակարան են հատկացնում, ոչ էլ թույլ են տալիս մեր իսկ հողատարածքում շինարարություն անել»,- այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Հակոբյանը:
Դեդի դուստրն օրեր առաջ նամակով դիմել է Արցախի նախագահին` պարզելու համար, թե արդյոք կատարվածը Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի անձնական թշնամության հետեւանք է, թե քաղաքական հետապնդման են իրենք ենթարկվում:
Նշենք, որ Զարուհի Հակոբյանն աշխատում էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Բերձոր» ժողգործիքների անսամբլում որպես մեներգիչ:






























