Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված զորահանդեսին հեռահար բալիստիկ հրթիռների կայանքների ցուցադրությունը բացի Ադրբեջանից անհանգստացրել է նաեւ Թուրքիային։

Թուրքական մամուլում անդրադարձել են զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» հեռահար հրթիռներին՝ նշելով, որ դրանք սպառնում է տարածաշրջանի մի շարք երկրների։

Թուրքական DunyaBulteni կայքը գրել է, թե Հայաստանի զինանոցում է գտնվում աշխարհի ամենաէֆեկտիվ հրթիռային համակարգերից համարվող «Իսկանդերը», որը կարող է խոցել մինչեւ Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Սըվազ քաղաքը (Սեբաստիա-խմբ)։

Կայքը նաեւ նշել է, թե Հայաստանի զինված ուժերում հերթապահության կանգնած  նաեւ Թուրքիային սպառնացող S-300 համալիրները։