ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը օդանավի ուղեւորներին կոչ է արել սահմանափակել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների օգտագործումը, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով «Ռոսավիացիային»։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գործակալությունը խորհուրդ է տալիս գաջետը չփոխադրել ուղեբեռում, անջատել այն օդանավում եւ թռիչքի ընթացքում չլիցքավորել։
Samsung ընկերության՝ ԱՊՀ երկրների փոխնախագահ Չոյ Սըն Սիքը պարզաբանել է, որ վերոնշյալ սահմանափակումներն արժի սահմանել միայն մինչեւ սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի եւ ԱՊՀ սահմաններից դուրս եւ գնված սարքերի համար։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ սեպտեմբերի 2-ից հետո արտադրված Galaxy Note 7 սմարթֆոններն անվտանգ են եւ դրանք կարելի է տեղափոխել ուղեբեռում։




























