NEW YORK TİMES: Իրար մեջ հարյուրամյա թշնամությունից հետո Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների կարգավորման խնդրում համաձայնության հասան։

TİMES: Բանակցությունները դեռեւս մի շարք վտանգների առաջ են։ Այդ թվում Հայաստանի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Չնայած Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դա չի խանգարելու հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիայում կոտորածի հետ կապված ազգայնական տրամադրությունները դեռեւս զգալի են։ Հայաստանի հետ Թուրքիան հարաբերությունները կարգավորելով` կավելացնի իր շանսերը մտնել Եվրամիություն։

TRİBUNE DE GENEVE: Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու եւ սահմանները բացելու ուղղությամբ հասան համաձայնության։ Տասնյակ տարիներ տեւած անվստահության եւ փոխադարձ մեղադրանքներից հետո սա երկու հարեւաններին հաշտեցնող կարեւոր մի քայլ էր։

BBC: Թուրքիայի հարեւան Հայաստանը տասնյակ տարիներ տեւած ցավալի անվստահությունից հետո ավելի մոտեցան դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը։

EL PAİS: Հայաստանը եւ Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների կառուցմանը։ Մոտ հարյուր տարի շարունակվող թշնամությունից հետո երկու երկրները սահմանները բացելու ճանապարհին են։

EURONEWS: Թշնամի հարեւանների միջեւ հարաբերությունները լավանում են։ Հարյուրամյա անվստահությունից հետո կամաց-կամաց լավացող հարաբերությունների սկիզբը եղավ անցյալ տարի Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած աննախադեպ հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ։

DEUTSCHE WELLE: Ֆուտբոլային դիվանագիտությունը գրանցում է Հայաստան Թուրքիա հարաբերությունների կարգավորման մեջ նոր զարգացումներ։ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա գալը ապահովելու համար Անկարան անակնկալ քայլեր արեց։

LE MONDE: Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ճանապարհին են։ 1991 թվականից ի վեր Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։