25 տարում հայ ժողովուրդն այնպիսի մեծ ուղի անցավ, որն ուրիշ ժողովուրդները հավանաբար մի քանի տասնամյակում կանցնեին:  Այդ մասին սեպտեմբերի   24-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:  

Նրա խոսքով, այդ 25 տարիները մեր ժողովրդի համար շատ հագեցած էին:  «Առաջինը, որ կուզեի ընդգծել, այն է, որ 25 տարում, Հայաստանի Հանրապետությունը կայացավ:  Կայացավ որպես ինքնիշխան, ինքնուրույն պետություն: Որպես պետություն կայացավ բարդ պայմաններում, բարդ տարածաշրջանում, կարողացավ իրեն պաշտպանել ագրեսիայից եւ պետություն դառնալ, որը օգնության ձեռք մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը: