Փարիզի միջազգային ավտոսրահում BMW գերմանական ավտոկոնցեռնը կներկայացնի BMW 3-Series Gran Tourismo-ի ռեյսթալինգային տարբերակը: Փարիզի ավտոսրահը մեկնարկում է եկող շաբաթ:

Մեքենան ունի փոփոխված առաջնային օպտիկա եւ արտաքին մի շարք այլ փոփոխություններ: Բացի այդ, նորամուծությունը կունենա նոր շարժիչներով ուժային ագրեգատների ընդլայնված հավաքածու, որոնք նախկինում այդ մոդելի վրա չեն եղել, փոխանցում է avtonovostidnya կայքը: