Հորդանանում սպանված գրող Նախիդ Խաթարի ընտանիքը նրա մահվան համար պատասխանատու է համարում երկրի կառավարությանը, Sputnik գործակալությանն այդ մասին հայտնել է սպանվածի եղբյարը:

Քրիստոնյա Խատարին սեպտեմբերի 25-ին սպանել են Ամմանում դատարանի շենքի առաջ, որտեղ նա պետք է դատարանի առաջ կանգներ մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորելու մասին գործով:

Դատավարության պատճառն էր դարձել սոցցանցում գրողի հրապարակած ծաղրանկարը, որը վենագրված էր «դրախտում»: Ծաղրանկարում մորուքավոր տղամարդը անկողնում երկու կանանց հետ պառկած, Աստծուն խնդրում է իրենց համար գինի բերել: Խատարի խոսքով ինքը դրանով ծաղրել է ԻՊ զինյալների վերաբերմունքը կրոնին ու որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չի ունեցել:

«Նահիդ Խատարի արյան համար մենք պատասխանատու ենք համարում Հորդանանի կառավարության բոլոր անդամներին ու ՆԳ նախարարին»- ասել է գրողի եղբայր Մաջիդը:

Նրա խոսքով ընտանիքը մտադիր չէ հողին հանձնել Խատարի մարմինը քանի դեռ չեն դատել նրան սպանողին:

«Ֆրանս Փրես» գործակալության տեղեկություններով Խատարի վրա երեք անգամ կրակել է ազգային հագուստով մի տղամարդ, որից հետո հանձնվել է ոստիկանությանը

Խատարը մեկ անգամ բանտարկված եղել է Հորդանանում ու 1998-ին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Գրողը սոցիալական ոլորտում հետազոտություններով էր զբաղվում, քննադատում այսպես կոչված քաղաքական իսլամը: