Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը աշխարհում 3-րդն է իր արդյունքներով:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանշային աղյուսակը: 2009թ. Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ առաջին տասնյակը գլխավորում է բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2813 միավորով: 2–րդը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 2788, 3-րդը՝ Արոնյանը 2773: 4-ից 6-րդ տեղերն 2772 միավորով իրար մեջ կիսում են նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուսաստանցի Կրամնիկը՝ եւ հունգարացի Պետեր Լեկոն: 7-րդը ադրբեջանցի Ռաջաբովն է՝ 2757 միավոր, 8-րդը ՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 2756, 9-րդը իսրայելցի Բորիս Գելֆանդը՝ 2756: Տասնյակը 2750 միավորով եզրափակում է ռուսաստանցի Մորոզեւիչը:
Լավագույն 100-յակում են նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (26-րդ տեղ, 2711 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (34, 2698), Գաբրիել սարգսյանը (54, 2678) եւ Արման Փաշիկյանը (70, 2663):




























