Գրիգոր Ղոնջեյանը 5 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Ղոնջեյանին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ Ղոնջեյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ էր նշանակվել 2007 թվականի հուլիսի 2-ին` 2 տարի ժամկետով: Ղոնջեյանը Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար անդամ է, ԱԺ նախկին պատգամավոր:



















