ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօր կայացած նիստում արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի համար սահմանվել է նոր փոխարժեք` ԱՄՆ 1 դոլարի դիմաց 370.34 դրամ:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի որոշման նպատակն է թույլ չտալ 2009 թվականի հոկտեմբերի մեկից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի աճ:

Հանձնաժողովն իր որոշումը կայացրել է՝ հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված հուլիսի 31-ի` ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունը: Նախկին սակագնի պատճառով մի շարք էլեկտրակայններ լուրջ խնդիրների առջեւ էին կանգնել՝ չկարողանալով փասկել ֆինանսական ճեղքվածքները:

Հիշեցնենք, որ ՀՀ Էլեկրտաէներգետիկական համակարգում տարեկան կտրվածքով առաջանում է շուրջ 6,6 մլրդ դրամի ճեղքվածք: