«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի խափանման միջով կալանքը սեպտեմբերի 27-ին երկու ամսով երկարացվել է:

NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը գտել է, որ նրան առաջադրված մեղադրանքներից մեկում՝ պատանդ վերցնելը,  հիմնավոր կասկածը բացակայում է:

Փաստաբանի խոսքով Գեւորգ Իրիցյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է դատարան, սակայն, առողջական վիճակի վատ լինելու հետեւանքով դատական նիստի կեսից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բուժմաս:

Նշենք, որ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւրոգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով  (պատանդ վերցնելը):