Ադրբեջանի երկու բնակիչ  ձերբակալվել է կեղծված ալկոհոլ իրացնելիս: 

Minval.az-ը հայտնում է` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին, որ այս տարվա մարտին մեղադրյալներից մեկը, որը սպիրտային իրացման արտոնագիր չուներ, անօրինական եղանակով  ձեռք է բերել 695 շիշ չապրանքանշված ալկոհոլ` դրանց վրա փակցված դաշնային կեղծ պիտակներով: Հետո նա իր ծանոթին առաջարկել է մասնակցել ալկոհոլի անօրինական իրացմանը: Ապրիլի սկզբին ոստիկանությունը կասեցրել է նրանց հանցավոր գործունեությունը: 

Մեղադրյալներն ամբողջությամբ խոստովանել են իրենց մեղքը: Առգրավված ալկոհոլային արտադրանքը կոչնչացվի դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո: