Երեւանի Նորագավիթի գերեզմանների մոտակայքում սեպտեմբերի 30-ին վրաերթի ենթարկված 40-ամյա տղամարդու վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է տղամարդը:

40-ամյա Խորեն Ապրեսյանը գանգուղեղային վնասվածք ունի, դիմային գանգի կոտրվածք, կոնքի եւ ազդոսրկի կոտրվածք: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին` ժամը 21.00-ի սահմանում  քաղաքացին Wolkswagen Vento մակնիշի 19ՏՍ031 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդ (տեղափոխել է սայլակ) 40-ամյա Խ. Ա.-ին, ինչի հետեւանքով Խ.Ա.-ն եւ ավտոմեքենայի ուղեւոր 51-ամյա Շ. Ա.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ: