Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 04.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առաջին փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 գլուխ ոչխար եւ տեղափոխել անվտանգ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.27-ին։

Անասնագոմում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ) եւ մոտ 200 կգ կուտակված անասնակեր: