Ժամը 11:00-ի դրությամբ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ընտրություններին մասնակցել է 7936 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է թիվ 30 ընտրատարածքի նախագահ Տիգրան Պապանյանը:

Նրա խոսքով՝ սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 8.22%-ը: Ընտրացուցակներում 96.548 քաղաքացի է ընդգրկված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: