Այսօր` սեպտեմբերի 18-ին,  Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի  թվով 377 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Վանաձորում եւ Գյումրիում ընտրում են ավագանիներ՝ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներով, իսկ հաղթող ուժերը րավունք կստանան քաղաքապետ նշանակել իրենց ցուցակից։

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձեւավորված բոլոր ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84601 է կամ 11.37 %: