Ժամը 11:00-ի դրությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին մասնակցել է 7936 քաղաքացի: Այս մասին հայտնում է  ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 6%-ը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: