Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ԵՄ-ից երկրի դուրս գալու պաշտոնական գործընթացն սկսելու ժամկետի մասին:
BBC-ին տված հարցազրույցում Մեյը հայտարարել է, որ բանակցությունները կսկսվեն 2017 թվականի մարտին: «Մինչեւ 2017 թվականի մարտի վերջ մենք կգործարկենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,- ասել է նա:
Մեյը մտադիր է չեղարկել «1972 թվականի եվրոպական համայնքների մասին օրենքը, որը Մեծ Բրիտանիայի տարածքում գործողության մեջ է դրել Եվրամիության օրենսդրական գերակայությունը: Չեղարկման մասին կհայտարարվի թագուհու ամենամյա ուղերձում:
Բրիտանիայի կառավարությունը եվրոպական բոլոր անհրաժեշտ օրենքները կներառի բրիտանական օրենսդրության մեջ, իսկ այն օրենքները, որոնք անհրաժեշտ չեն համարվի, կչեղարկվեն ավելի ուշ:





























