Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի եւ պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Անի թաղամասի նշված հասցեում 1949 թվականին ծնված Ա.Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում եւ մահացել:

Նշվում է, որ վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ շահագործման համապատասխան թույլտվություն չունի: