Գյումրիում ամփոփվել են տասը տեղամասերի արդյունքները։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ առավելագույն ձայներ ստացել է «Բալասանյան դաշինքը», որի առաջին համարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է` 903 կողմ, երկրորդը ԲՀԿ-ն է, որի ցուցակը գլխավորում է Վարդեւան Գրիգորյանը` 706 ձայն:
«Հայկական վերածնունդ»- 384 ձայն,
«Քաղաքացիական պայմանագիր»` 24 ,
«Գյումրեցու ոգի»` 164 ,
ՀԱԿ` 24 ,
ՀՅԴ` 165,
«Համախմբում»` 204 ,
«Գործարար» դաշինք՝ 48,,
ԳԱԼԱ` 298,
Ալյանս` 59:
Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերին 2-ին գործել է 82 ընտրատեղամասեր, քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 տոկոս։





























