Գյումրիում ամփոփվել են 25 ընտրատեղամասերի արդյունքները։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Բալասանյան դաշինքը», որի առաջին համարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է` 3495 կողմ, երկրորդը ԲՀԿ-ն է, որի ցուցակը գլխավորում է Վարդեւան Գրիգորյանը` 1968 ձայն: Հայկական վերածնունդ՝ 1043 ձայն,
«Քաղաքացիական պայմանագիր»` 141,
«Գյումրեցու ոգի»` 687 ,
ՀԱԿ` 95,
ՀՅԴ` 552,
«Համախմբում»` 601 ,
«Գործարար»՝ 137,
ԳԱԼԱ` 963,
Ալյանս` 202:
Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերին 2-ին գործել է 82 ընտրատեղամասեր։





























