Գյումրիում ամփոփվել են 45 ընտրատեղամասերի արդյունքները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Բալասանյան դաշինքը», որի առաջին համարը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է` 6996 կողմ, երկրորդը ԲՀԿ-ն է, որի ցուցակը գլխավորում է Վարդեւան Գրիգորյանը` 4554 ձայն:

«Հայկական վերածնունդ»՝ 2135 ձայն,

«Քաղաքացիական պայմանագիր»` 284,

«Գյումրեցու ոգի»` 1195 ,

ՀԱԿ` 178 ,

ՀՅԴ` 1119,

«Համախմբում»` 1168 ,

«Գործարար»՝ 260,

ԳԱԼԱ` 2001,

«Ալյանս»` 374:

Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերին 2-ին գործել է 82 ընտրատեղամասեր։