Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ոչ մի քաղաքական կուսակցություն չի կարողանա ինքնուրույն քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թիվ 30 շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Պապանյանը, որը պատասխանատու է Վանաձորի քաղաքային մարմնի ընտրությունների անցկացման համար։
Նրա խոսքով, ըստ նախնական, հանձնաժողովի կողմից դեռ չստուգված տվյալների, 13 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդը», 3 մանդատ ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 2 մանդատ՝ ՀՅԴ-ն։





























