Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու էր Գյումրիի քաղաքային իշխանությունների ընտրությունների անցկացման համար, գիշերը ժամը 5-ի սահմաններում ավարտել է 82 տեղամասերից 81-ի արդյունքների ամփոփումը։
Մեկ տեղամասում՝ 34/03-ում քվեաթերթիկների հաշվարկը դեռ չի ավարտվել։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընտրողների քվեները բաշխվել են հետեւյալ կերպ։ «Բալասանյան դաշինք»՝ 14 հազար 761,
«Բարգավաճ Հայաստան»` 9 հազար 176,
«Հայկական վերածնունդ»՝ 4 հազար 486,
«Քաղաքացիական պայմանագիր»` 630,
«Գյումրեցու ոգի»` 2 հազար 436,
ՀԱԿ` 469,
ՀՅԴ` 2 հազար 260,
«Համախմբում»` 2 հազար 464,
«Գործարար»՝ 560,
ԳԱԼԱ` 4 հազար 419,
«Ալյանս»` 746:





























