Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Աֆրիկան պետություն է անվանել, գրում է The Independent–ը։
Հանդես գալով ելույթով՝ Ջոնսոնը բարձր է գնահատել միջազգային գործերում Մեծ Բրիտանիայի դերը՝ հայտարարելով, որ բրիտանական արժեքները շարունակում են աշխարհը դուրս բերել աղքատությունից։
Նախարարի խոսքով՝ Աֆրիկան կարող էր օգուտ քաղել բրիտանական արժեքներից, եւ դա կփրկեր աշխարհամասը ավտորիտարիզմի գիրկն ընկնելուց։
«Աֆրիկայում կյանքի միջին տեւողությունը զարմանալիորեն աճեց այն բանից հետո, երբ երկիրը մտավ համաշխարհային տնտեսական համակարգ»,– ասել է Ջոնսոնը։





























