Deutsche Bank–ը մտադիր է Գերմանիայում աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի, գրում է Bloomberg–ը։

Հաղորդվում է, որ բանկի ղեկավար Ջոն Քրյանը դեռ անցյալ տարի պլանավորում էր այդ որոշումը։ 2015–ի հոկտեմբերին Քրյանը հայտնել էր ամբողջ աշխարհում բանկի մասնաճյուղերից 9 հազար աշխատակցի ազատելու մտադրության մասին։

Գործակալության տեղեկություններով՝ մեծամասշտաբ ազատումներն առաջին հերթին կանդրադառնան բեք–օֆիսին, որը պատասխանատու է բանկային գործարքների փաստաթղթերի ձեւակերպման համար։