Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող քաղաքապետ։, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը:

Ըստ այդմ, Աշոտ Հայրապետյանն ստացել է 8 702 ձայն։

Երկրորդ տեղում ՀՅԴ-ական Արթուր Աթայանն է, ով ստացել է 5 282 ձայն։

Երրորդ տեղում ԲՀԿ-ից Արթուր Մարտիրոսյանն է, ով ստացել է 3 393 ձայնով։

Կապանում գրանցված է 30 հազար 380 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է 18 հազար 22-ը: