«Թալիբան» շարժման գրոհայինները հոկտեմբերի 3-ի գիշերը համակարգված հարձակում են սկսել Քունդուզ քաղաքի վրա, հայտնում է Reuters–ը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թալիբները հարձակման են անցել՝ գրոհելով 4 ուղղություններով եւ փորձել են մտնել քաղաք։
Հարձակումը սկսվել է կեսգիշերին մոտ։ Մարտերը շարունակվում են քաղաքի մերձակայքում եւ ներսում։
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Գործակալության թղթակիցը քաղաքում տեսել է առնվազն 5 թալիբ գրոհայինի, որոնք զինված են եղել Կալաշնիկով ինձնաձիգներով եւ նռնականետներով։





























