Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննում են բանակում զինծառայողների մահվան դեպքերը։ Խորհրդարանը պատճառ չունի այդ աշխատանքին միջամտելու համար։ Այս մասին ԱԺ–ում բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի հետաքննության հանձնաժողով ստեղծելու քննարկման ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։ Նախագիծը ներկայացրել էր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Իշխանության ճյուղերից ամեն մեկը պետք է կատարի իր աշխատանքը։ Իրավապահները պարտավոր են հետաքննություն վարել, իսկ խորհրդարանը հիմք չունի միջամտելու համար»,– ասել է Սահակյանը։