ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Սիրիայի ընդդիմության հարցում Վաշինգթոնի դիրքորոշման մեջ պարզություն կմտնի։

«Սիրիայի հարցում ամերիկացի գործընկերների հայտարարություններն ու գործողությունները բնութագրվում են հայտնի հակասությամբ։ Կցանկանայինք վերացնել բոլոր երկիմաստությունները»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Սիրիայի  հարցով ԱՄՆ–ի եւ ՌԴ–ի պայմանավորվածությունները օդից կախված են մնում Վաշինգթոնի դիրքորոշման պատճառով։ «Հուսամ նման հստակություն կմտցվի»,– ասել է նա։

«Մոսկվան լրջորեն մտահոգված է Սիրիայում կատարվող իրադարձությունների պատճառով, թե ինչպես են իրականացվում ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Մտահոգված ենք գործընթացի որոշ մասնակիցների՝ ՄԱԿ ԱԽ որոշումներին հակառակ գործելու կապակցությամբ»,– հավելել է Լավրովը։