Սիլվիո Բեռլուսկոնին Նյու Յորքում տեղափոխվել է Կոլումբիական համալսարանի բժշկական կենտրոն, հայտնում է Askanews–ը։

Բեռլուսկոնիի լիազոր ներկայացուցիչներ Ֆեդերիկո Չեցոնին եւ Ֆրանկո Չոպին հայտնել են, որ ԱՄՆ–ում քաղաքական գործիչը վերականգնողական կուրս է անցել սրտի վիրահատությունից հետո։

Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր սեպտեմբերի 30-ին՝ Նյու Յորք ժամանելու օրը։  Նրա մոտ արյան ճնշում եւ սրտի շրջանում բորբոքում է ախտորոշվել, որպես ծանր վիրահատության հետեւանք։

Հաղորդվում է, որ Միլանի դատարանը հետաձգել է Բեռլուսկոնիի գործով դատական նիստը։