Գերմանիայի խորհրդարանի վեց պատգամավորներ չորեքշաբթի կայցելեն Թուրքիայի հարավում տեղակայված Ինջիրլիք ավիաբազա: Այս մասին հայտնում է NTV-ն:

Ինջիրլիքի բազայում բունդեսվերն առաքելություն է իրականացնում. զինծառայողները մասնակցում են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային հետախուզական գործողություններին:

Նախկինում Թուրքիայի իշխանությունները, ի պատասխան Բունդեսթագի, այսպես կոչված, «հայկական բանաձեւի», Պաշտպանության նախարարության պետքարտուղարի գլխավորությամբ  գերմանացի մի խումբ պատգամավորներին թույլ չէին տվել այցելել Ինջիրլիք բազայում  տեղակայված զինվորներին: Ավելի ուշ Անկարան վերացրել է գերմանացի խորհրդարանականների այցելության արգելքը: