Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ, Սուլեյմանիե թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով 2 հայ է վիրավորվել։ Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթի տվյալներով վիրավորում են ստացել մայր եւ որդի Նաուալ Ապտոն եւ Կառլո Արամ Ֆերմանյանը (ծնված 1997 թվականին)։
Հիշեցնենք, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծումը սկսվել էր սեպտեմբերի 30-ին։ Դրա հետեւանքով զոհվել էր 5 հայ՝ Արման եւ Միրեյ Հինտոյանները, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Փերեչիքլյանը, Պիեռ Հարիրոն:
Վիրավորում էին ստացել 11 հայ՝ Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Մարի Կարապետյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը, Ջորջ Հարիրոն, Հակոբ Հարիրոն, Արշակ Փերեչիքլյանը, Արա Արամյանը, Հարութ Ավագյանը:





























