Հայաստանում հնարավոր կլինի քաղաքական ապաստան հայցել նաեւ բանտից: Այս մասին նշված է կառավարության առաջարկած քրեադատավարական օրենսգրքի փոփոխությունների նախագծում:
Ինչպես պարզաբանել է քաղաքաշինության կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, քաղաքական ապաստանի կարիք ունեցող անձանց պետք է հնարավորություն տալ այն ոչ միայն սահմանին հայցելու, այլեւ հանրապետության ցանկացած վայրում:
«Կարելի է ապաստան հայցել սահմանապահների մոտ կամ երկրի մեջ գտնվելիս: Պարզապես նախկինում չէր նշվում, որ դա կարելի է անել նաեւ բանտային հաստատություններում: Այժմ, եթե արտասահմանցի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը հանկարծ այդտեղ հայտնվի, նա այնտեղ եւս ապաստան հայցելու հնարավորություն ունի»,- պարզաբանել է Տերտերյանը:




























