Սկսած 2013-ից՝ թոշակային ստաժի մասին տեղեկանքների համար պետք է դիմել արխիվ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Քաղաքացիներն անհրաժեշտ տվյալները կարող են ստանալ միասնական էլեկտրոնային բազայում, ինչն էապես կթեթեւացնի դրանց տրամադրությունը, հավելել է Տերտերյանը։




























