Հայաստանի արխիվը սոցիալապես կարեւոր փաստաթղթերի պատճեններն անվճար է տալիս։ Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա հիշեցրել է, որ քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող փաստաթղթերի պատճենները տրվում են անվճար։ Այդ թվում են նաեւ թոշակներ եւ նպաստների համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի եւ այլ տվյալների մասին տեղեկանքները։

Մնացած դեպքերում ծախսեր են նախատեսվում։ Բայց արխիվը մինչեւ հիմա բողոք չի ստացել, որ մարդիկ ստիպված են շատ վճարել։