ՀՀ կառավարությունը, հնարավոր է, բյուջետային հատկացումների նոր համակարգ առաջարկի  Գյումրիի եւ Վանաձորի համար։ Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում ասել է Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների  նախագծի քննարկման ժամանակ։

Օրենքում առաջարկվում է հանել համայնքների անվանումներից «քաղաքային» եւ «գյուղական» սահմանումները։ Խոշորացման պայմաններում դրանցում կլինեն մի քանի գյուղեր կամ մեկ քաղաք եւ գյուղեր։ «Քաղաքային» եւ «գյուղական» բնորոշումները կմնան միայն համայնքի բնակավայրերի համար։ «Քաղաքը կմա քաղաք, գյուղը՝ գյուղ, իսկ համայնքը՝ համայնք»,– ասել է Տերտերյանը։