Մոսկվան Հաագային կոչ է արել МН-17-ի աղետի գործով վերջնական եզրահանգումներում հաշվի առնել ռուսական կողմի փոխանցած ռադիոտեղորոշիչ տվյալները: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

«Ռուսական կողմը Հաագային կոչ է արել մանրամասն ուսումնասիրել վերջերս ռուսական կողմի փոխանցած ռադիոտեղորոշիչ տվյալները, որոնք օբյեկտիվ ապացույցն են այն բանի, թե աղետի պահին իրականում ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի երկնքում, եւ դրանք հաշվի առնել վերջնական եզրահանգումներում»,- ասված է Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպան Ռընե Ջոնս-Բոսին ՌԴ ԱԳՆ հետո նախարարության հրապարակած հաղորդագրությունում:

Մոսկվան նաեւ հույս ունի, որ մալազիական օդանավի կործանման պատճառները հետաքննող Համատեղ քննչական խումբը կեզրակացնի, որ ողոբերգության գլխավոր պատճառներից մեկն Ուկրաինայի կողմից օդային տարածքը չփակելու հանգամանքն է: