Աջ արմատական Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր խմբավորումը (FARC) հայտարարել է, որ կշարունակի հետեւել կառավարության հետ համաձայնեցված զինադադարին, չնայած իրենց եւ իշխանությունների միջեւ խաղաղ համաձայնագիրը մերժվել է հոկտեմբերի 2-ին կայացած հանրաքվեով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
FARC-ը նաեւ հայտարարել է, որ հավատարիմ է մնում Կոլումբիայի իշխանությունների հետ ձեռք բերած խաղաղ համաձայնագրին, որը ստորագրվել էր անցած շաբաթ: FARC-ի եւ Կոլումբիայի ուժային կառույցների միջեւ կրակի դադարեցման ռեժիմը գործում է գրեթե մեկ տարի:
Ձեռք բերված համաձայնագրին համապատասխան հոկտեմբերի 2-ին երկրում համազգային հանրաքվե է անցկացվել, որն անհրաժեշտ էր կառավարության եւ ապստամբ խմբավորման միջեւ խաղաղ համաձայնագրի օրենսդրական ամրագրման համար: Կամարտահայտության արդյունքներով հաղթել են համաձայնագրի հակառակորդները՝ հավաքելով ձայների 50,21 տոկոսը: Խաղաղ համաձայնագրին ոչ է ասել մոտ 6,4 մլն մարդ, որը գերազանցել է ձայների նվազագույն՝ 4,5 մլն շեմը, որ անհրաժեշտ էր հանրաքվեն կայացած ճանաչելու համար:





























