ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ամերիկացի զինվորականների ավիահարվածի հետեւանքով սպանվել է ահաբեկիչ Աբու ալ Ֆարաջ Մասրին՝ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման պարագլխի օգնականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հաղորդվում է, որ Սիրիայում ավիահարվածի նպատակը, իրոք, եղել է Մասրին։ Այս պահին Պենտագոնը գնահատում է հետեւանքները։

Հաղորդվում է, որ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր միայն «Ալ Կաիդայի» հայտնի անդամի թիրախավորման մասին։