Կրեդիտ քարտերի սպասարկման խոշորագույն ընկերություններից մեկը՝ MasterCard Inc–ը, գործարկել է Identity Check Mobile հավելվածը, որն օգտատերերին թույլ է տալիս հաստատել իրենց վճարումները սելֆիի օգնությամբ աշխարհի 12 երկրներում, գրում է Financial Times–ը։

Օգտատերերն այսուհետ կարող են օնլայն գնումներ կատարել, առանց PIN-կոդի կամ գաղտնաբառի։ Հավելվածի նման տարբերակ կա արդեն Հոլանդիայում, ԱՄՆ–ում եւ Կանադայում։ Ակնկալվում է, որ 2017–ին սելֆիով վճարումների ծառայությունը հասանելի կլինի ամբողջ աշխարհում։