ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավոր Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում  ընդունված: