Ֆունտ ստերլինգը 31 տարվա մեջ նվազագույն ցուցանիշն է գրանցել հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Global Markets-ի փորձագետ Ջեյմի Չիշոլմին:

Ֆունտի փոխարժեքն ընկել է 0,5 տոկոսով, մինչեւ 1,27 դոլար, որը 1985 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Bloomberg-ի տեղեկություններով՝ դա պայմանավորված է ներդրողների այն մտահոգություններով, որ Մեծ Բրիտանիային սպասում են Brexit-ի ծանր հետեւանքները:

Ֆունտն արժեզրկվել է աշխարհի 31 հիմնական արժույթներից 30-ի նկատմամբ, երբ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալը կնախաձեռնի 2017-ի առաջին եռամսյակում:

Այն օրից ի վեր (հունիսի 23), ինչ Բրիտանիան քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, ֆունտը դոլարի նկատմամբ 14 տոկոսով արժեզրկվել է, եւ եզրափակել է 1984 թվականի իր վատագույն ցուցանիշով: Շուկային պատուհասել է նաեւ FTSE 100 բրիտանական ֆոնդային ինդեքսի անկումը, որը 16 ամիսների ընթացքում առաջին անգամ գերազանցել է 7000 կետը: