Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման տարիներին բոլոր ընտրություններն «անաստված կերպով» կեղծվել են:

«Ինչու եք Դուք այս տարիներին պարտակել ընտրակեղծարարության հետ կապված հանցագործությունները»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում դիմելով Տիգրան Մուկուչյանին, ասաց Զուրաբյանը:

Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդեց, որ ինքը ոչ մի հանցագործություն չի պարտակել, նման խնդիր չի ունեցել:

«Մենք երբեւէ ոչ մի փաստ չենք պարտակել եւ նման անհրաժեշտություն էլ չենք ունեցել»,- ասաց Մուկուչյանը:

Նշենք, որ խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: