Ջեյմս Ուորլիքը համանախագահների նախանշված այցի շեմին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհամաձայնեն անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը։

«Հուսանք, որ նախագահները կհամաձայնեն անցկացնել հաջորդ հանդիպումը։ Այս պահին հաջորդ հանդիպման օրն ու վայրը սահմանված չեն»,– ասել է Ուորլիքը «ՌԻԱ Նովոստի»–ին։

Նրա խոսքով՝ համանախագահներն աշխատում են հակամարտության կողմերի հետ դրա լուծման համար։

«Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել  Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերած համաձայնությունների եւ հետագա քայլերի քննարկման համար։ Ամսվա վերջին տարածաշրջան մեր այցի ժամանակ մենք պլանավորում ենք հանդիպումներ անցկացնել եւ քննարկել հարցերը կողմերի»,– ասել է դիվանագետը։