WikiLeaks–ի կայքում մինչեւ նոյեմբերի 8-ը ԱՄՆ նախագահական ընտրություններին վերաբերող կարեւոր տեղեկություն կհայտնվի։ Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ Բեռլինում հեռուստակամուրջի ժամանակ, ասել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Մինչեւ տարեվերջ պլանավորվում է հրապարակել գրեթե 1 մլն փաստաթուղթ, որոնք վճռորոշ ազդեցություն կունենան արդի իրադարձությունների վրա, վստահեցրել է Ասանժը։ Նրա խոսքով՝ տեղեկությունը վերաբերում է 3 հզոր կազմակերպությունների, եւ խոսքը, այդ թվում, ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին է, փոխանցում է DW–ն։

Ասանժը հերքել է լուրերը, թե հրապարակվող փաստաթղթերի նպատակը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վնասելն է։