ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կայցելի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եւ ելույթ կունենա Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի օգնական Յուր Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այցը կկատարվի հոկտեմբերի 10-ին: Կլինի ելույթ Համաշխարհային էներգակոնգրեսում եւ կլինի երկկողմանի շփում»,- հայտարարել է Ուշակովը:
Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 9-13-ը:





























