Առաջին թռիչքից 20 տարի անց Eurofighter կործանիչը, որի բաղադրիչներն արտադրվում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իտալիայում գործող չորս գործարաններում, կարող է ժամանակավոր կամ վերջնականապես հանվել արտադրությունից: Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը:

Airbus կոնցեռնի ներկայացուցչի խոսքով՝ առանց լրացուցիչ պատվերների Գերմանիայում օդանավերի վերջնական հավաքումը կադադարեցնեն 2018 թվականին: Ավիացիոն փորձագետները նաեւ կարծում են, որ «ցրված արտադրությունը, արտահանման հետ կապված բարդ պահանջներն ու ավարտին հասնող բաղադրիչների պաշարները կհանգեցնեն նրան, որ 2018 թվականին օդանավերը չեն հավաքի նաեւ Իսպանիայում»:

Die Welt-ը պարզաբանում է, որ Eurofighter կործանիչի հավաքելու գործընթացը նման է խճանկարի. աջ թեւն արտադրվում է Իսպանիայում, ձախը՝ Իտալիայում, իսկ կմախքի մասերը՝ Գերմանիայում:

Իտալիայում եւ, հավանաբար, Մեծ Բրիտանիայում կործանիչի արտադրությունը կշարունակվի. այս տարի իտալական իշխանությունները Քուվեյթի հետ 28 Eurofighter-ի արտահանման պայմանագիր են կնքել: Իսկ Մեծ Բրիտանիայում հույս ունեն նման պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի հետ: